Որոշումը հիմնված էր 2024 թվականին Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում ներկայացված հայցի հիման վրա, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ–ները։Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Բենալան և ֆրանսիական SAUR ընկերության փոխնախագահ Անաս Դերազը (որն այժմ գտնվում է Ադրբեջանում, դատարանի առաջ է կանգնել) 2018 թվականին խոշոր գումարի կաշառք են ստացել ադրբեջանական ծագում ունեցող ռուսաստանցի միլիարդատեր Ֆարհադ Ախմեդովի ակտիվների նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերացնելու դիմաց։
Այս գործի վերաբերյալ արտասահմանյան և տեղական մամուլում նախկինում հրապարակված հոդվածներում նշվում է, որ ֆրանսիացի պաշտոնյաները կաշառք են պահանջել Ֆ. Ախմեդովից և դրա դիմաց խոստացել են ազատ արձակել վերջինիս շքեղ «Լունա» զբոսանավը միջազգային կալանքից, ինչպես նաև պաշտպանել նրան պատժամիջոցներից։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Ֆ. Ախմեդովը բազմամիլիոն դոլար կաշառքի մի մասը փոխանցել է Անաս Դերազի՝ «Ալ Հիլալ» բանկում և Ալեքսանդր Բենալլայի՝ «Bank of Africa United Kingdom PLC SC PAR»-ում հաշվին։ Ա. Դերազը Ադրբեջանում դատարանի առաջ է կանգնեցվել և նրան արգելվել է լքել երկիրը, իսկ Ա. Բենալայի նկատմամբ Ինտերպոլում միջազգային հետախուզման հայտ էր ներկայացվել։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում