Յունկեր. Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը ԵՄ հանձնառության մասին է վկայում
Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագրի ստորագրումը ցույց է տալիս ԵՄ հանձնառությունը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը:
Նա նշել է, որ Արեւելյան գործընկերությունն առաջին հերթին, մարդկանց գործընկերությունն է: «Ես մասնակցել եմ Արեւելյան գործընկերության բոլոր գագաթաժողովներին, եւ սա առաջին անգամն էր, որ ղեկավարները առանց թաքցնելու հակասությունները եւ տարբերությունները բաց եւ անկեղծորեն քննարկում էին: Սա այն օրն էր, երբ մենք գնահատեցինք Ռիգայում երկու տարի առաջ հանդիպումից հետո արձանագրված առաջընթացը », - ասել է նա:
Յունկերը նշել է, որ Հայաստանի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի այսօրվա ստորագրումը վկայում է իրենց հանձնառության մասին:
«Ռիգայից հետո անցած երկու տարում, մենք տարածաշրջանում կայունության հասնելու հարցում մեծ հաջողությունների ենք հասել: Բոլոր կողմերը համամիտ են, որ կայունությունը պետք է տնից սկսվի: ԵՄ-ն կարող է օգտակար լինել, բայց կայունությունը պետք է տնից սկսվի:
Դա նշանակում է աշխատանք ունենալ, կարողանալ կրթվել, ինչպես նաեւ ուժեղ տնտեսության պայմաններում կարողանալ բարգավաճել»:
Յունկերը նշել է, որ 2009 թվականին ԵՄ-ն ամբողջ տարածաշրջանում փոքր բիզնեսի համար 1,5 միլիարդ եվրոյի չափով աջակցություն է ցուցաբերել:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Եվրամիությունը համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրվել է Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...