Մոուրինյո. Եվրոպայի լիգան այն մրցաշար չէ, որտեղ կցանկանայինք խաղալ
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի հանդիպումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դարձյալ դժգոհել է ծանր օրացույցից։ Անգլիական թիմի մրցակիցը ֆրանսիական «Սենթ Էթյենն» է։
«Եվրոպայի լիգան այն մրցաշար չէ, որտեղ մենք կցանկանայինք խաղալ, բայց մենք հարգում ենք այս մրցաշարը։ Մենք մրցաշարեր ընտրելու հնարավորություն չունենք։ Մենք իսկապես բարդ իրավիճակում ենք։ Եվրոպայի լիգայի հանդիպումներն անցկացվում են հինգշաբթի, ինչը բարդություններ է ստեղծում։ Դրան գումարվում է Անգլիայի գավաթի եւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունների հանդիպումները։
«Մանչեսթեր Սիթիի» հետ մեր հանդիպումը տեղափոխվել է։ Եթե մենք Եվրոպայի լիգայում դուրս գանք հաջորդ փուլ, ապա դարձյալ դժվարություններ կծագեն։ Բայց մենք խաղում ենք հաղթելու համար։ Կարծում եմ՝ այս մրցաշարը թիմի փորձն ավելացնելու լավ հնարավորություն է։ Միջազգային փորձը միշտ լավ է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է theguardian-ը։
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սենթ Էթյեն» հանդիպումը փետրվարի 16-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 00։05-ին (փետրվարի 17)։


















































Մոուրինյո․ Մեսին ձախողվեց ՉԼ-ում, կասկածներ ունեմ «Ոսկե գնդակի» հարցում
Մոուրինյո. Հնարավոր է՝ Մխիթարյանը մնա, նա շատ լավ խաղացող է
Մխիթարյանի և Սանչեսի փոխանակման հարցում դեռ համաձայնություն չկա․ Մոուրինյո
Ժոզե Մոուրինյո. Կարող էինք հեշտությամբ հաղթել «Լեսթերին»
Մոուրինյո. «Չելսիի» հետ առաջիկա դիմակայությունն առանձնահատուկ չէ ինձ համար
Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս