Մոուրինյո. Հնարավոր է՝ Մխիթարյանը մնա, նա շատ լավ խաղացող է
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի բացառել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է եւ չհեռանալ թիմից այս ամիս:
«Եթե Մխիթարյանի տեղափոխությունը տեղի չունենա՝ ոչ մի խնդիր չկա: Հնարավոր է՝ նա մնա: Մխիթարյանը շատ լավ խաղացող է: Նա հրաշալի խաղաց մեզ համար անցած մրցաշրջանում, օգնեց նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը, նա մեր կարեւորագույն խաղացողներից մեկն էր: Հենրիխը գերազանց սկսեց նաեւ այս մրցաշրջանը, բայց հետո մի փոքր զիջեց:
Հիմա շատ են խոսակցությունները, եւ ես պաշտպանում եմ Մխիթարյանին՝ չընգրկելով հայտացուցակում:Մխիթարյանի համար հեշտ չէ այս իրավիճակում լավ խաղալ:
Հիմա պետք է սպասել եւ տեսնել, թե ինչ տեղի կունենա: Տրանսֆերային պատուհանը փակվում է հունվարի 31-ին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է manchestereveningnews-ը:
Բրիտանական dailymail-ը, հղում անելով «Մանչեսթեր Յունայթեդում» իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Մխիթարյանը հունվարի 19-ի մարզմանը հրաժեշտ է տվել թիմակիցներին եւ ժամանակից շուտ հեռացել է ակումբային մարզաբազայից:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի տրանսֆերը ներառված է «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքում, որը դեռ չի կայացել:
BBC Sport-ը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի ավագի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ» ձգձգվում է հայ ֆուտբոլիստի գործակալի պահանջների պատճառով: «Արսենալը» չի ցանկանում գործարքի ընդհանուր գումարի 7 տոկոսից շատ վճարել իտալացի գործակալ Մինո Ռայոլային, որն ավելին է պահանջում:


















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Մոուրինյո․ Մեսին ձախողվեց ՉԼ-ում, կասկածներ ունեմ «Ոսկե գնդակի» հարցում
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել