Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում
Ռուսաստանում խորանում է վառելիքային ճգնաժամը՝ նավթային ենթակառուցվածքներին Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով։ Բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել նաև Ռուսաստանի հիմնական նավթարդյունահանող շրջանում՝ Խանտի - Մանսիյսկի ինքնավար մարզում: Այս մասին հայտնում է Говорит НеМосква-ն:
«Գազպրոմնեֆտ»-ի բենզալցակայանները սկսել են մեկ հաճախորդին տրամադրել առավելագույնը 40 լիտր բենզին և 80 լիտր դիզելային վառելիք, որը կարելի է լցնել միայն մեքենայի բաքի մեջ և կանխավճարով։ «Մենք մինչև ականջները նավթի մեջ ենք, հորատանցքերը փակվում են, չգիտենք նավթը որտեղ տեղավորել, բայց բենզին չկա», - վրդովված են բնակիչները։
«Գազպրոմնեֆտ»-ի բենզալցակայաններում սահմանափակումների մասին հայտնել են նաև Ռուսաստանի նավթագազային «մայրաքաղաք» Տյումենի վարորդները:
Նմանատիպ սահմանափակումներ են մտցվել հարևան Տոմսկի շրջանի Ստրեժևում, որը հայտնի է որպես նավթագործների քաղաք։ «Այս սահմանափաչափերն ու սահմանափակումներն ավելի շատ ուղղված են մեզ պաշտպանելու Ստրեժևի բենզալցակայաններից այլ շրջաններ վառելիքը տակառներով ու մեծ տարաներով տեղափոխելուց», - իրավիճակը պարզաբանել է քաղաքապետը։
Ընդհանուր առմամբ, սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի ավելի քան 50 շրջանում:
Ռուսական նավթավերամշակման գործարանների և նավթաբազաների վրա Ուկրաինայի դրոնների հարձակումների ուժեղացումից հետո մայիսին ՌԴ-ում նավթի արդյունահանումը նվազել է մինչև տարվա նվազագույն ցուցանիշը: Reuters-ի տվյալներով ՝ մայիսի վերջին հարվածների պատճառով երկրի կենտրոնական հատվածում նավթարդյունաբերության գրեթե բոլոր խոշոր օբյեկտները ստիպված են եղել կրճատել կամ դադարեցնել աշխատանքը:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...