Այս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվի
«Առատ տեղումներն իրենց ազդեցությունն են թողել Սևանա լճի ջրի մակարդակի վրա։ Եթե 2026 թվականին հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900․22մ, ապա հունիսի 24-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900․73մ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է 3 սմ-ով։ Այս տարվա հունիս ամսվա ընթացքում լճի մակարդակի բարձրացման նման տեմպեր հազվադեպ են հանդիպում։ Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 15 սմ-ով, ընդ որում, նման չափով բարձրացում վերջին անգամ դիտվել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1993 թվականին»,-ասաց Լևոն Ազիզյանը։
Անդրադառնալով Սևանից բացթողնվող ջրառին՝ Լևոն Ազիզյանը նշեց, որ տեղումնառատ սեզոնով պայմանավորված այս տարի այդ բացթողումը ուշ կլինի։ Օրինակ, 2025 թվականի հունիսի 6-ից Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվել էր ջրառ։ Հունիսի 6-ից հունիսի 24-ը ներառյալ լճից արդեն բաց էր թողնվել 31,677 մլն խմ ջուր։ Այս տարի Սևանա լճից բացթողում դեռ չի իրականացվել։
«Ճիշտ է ջրամբարների լցվածությունն այս տարի դրական է, հիմնականում 100 տոկոսին մոտ կամ դրանից ավելի, սակայն դա բավարար չէ։ Կան տարածաշրջաններ, որտեղ առանց Սևանա լճից ջրի բացթողնման հնարավոր չէ ոռոգել, հետևաբար բացթողում կլինի։ Այստեղ կավելացնեմ, որ ջրամբարների բավական լցվածությունն իր դրական ազդեցությունը կթողնի և այս տարի Սևանից քիչ ծավալներով ջուր բաց կթողնվի»,-ասաց Լևոն Ազիզյանը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...