New York Post-ը պարզել է՝ որքան արժե Բայդենի ելույթը որևէ միջոցառմանը
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի հայտնվելը որևէ միջոցառմանը կազմակերպիչներին կարժենա 300,000 դոլար, հաղորդում է New York Post-ը։ Հրատարակության տվյալներով՝ նախկին նախագահի կողմից նման ծառայությունը, սակայն, այդքան էլ պահանջարկ չունի:
Փետրվարի սկզբից Ջո Բայդենը ներկայացնում է Creative Artists Agency-ն: Ըստ թերթի աղբյուրի, եթե որևէ միջոցառման շրջանակում ելույթի համար ուղևորություն է պետք, անհրաժեշտ կլինի Բայդենին տրամադրել անձնական ինքնաթիռ և հոգալ հինգ աշխատակցի ծախսերը։ Մինչդեռ Բայդենի բուն ելույթն արժե 300,000 դոլար:
Հատկանշական է, որ սա 25%-ով ավելի քիչ է, քան ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի ելույթի արժեքը, երբ նա հեռացավ պաշտոնից 2017 թվականին: Այն ժամանակ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահի ելույթն արժեր 400,000 դոլար:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում