Գերմանիայի ոստիկանությունը հայտնաբերել և փակել է մանկական պոռնոգրաֆիայի աշխարհի ամենամեծ կայքը՝ 1,8 մլն օգտատերով
Հարթակն ուներ 1,8 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում: Ընդհանուր առմամբ, KidFlix-ում եղել է ավելի քան 91,000 տեսանյութ երեխաների նկատմամբ սեռական բռնության պատկերներով և տեսագրություններով: Տեսանյութերի ընդհանուր տևողությունը եղել է 6,288 ժամ, հայտնել է Բավարիայի ոստիկանությունը:
«KidFlix հոսքային ծառայության փակումը վերջին տարիների, եթե ոչ երբևէ ամենամեծ հարվածներից մեկն էր մանկական պոռնոգրաֆիային», - ընդգծել է Բավարիայի քրեական ոստիկանության ղեկավարի տեղակալ Գվիդո Լիմերը:
Հատուկ գործողությունը ղեկավարել է Գերմանիայի ոստիկանությունը, որին աջակցել են 38 երկրի, այդ թվում՝ Ավստրալիայի, Կանադայի և ԱՄՆ-ի իշխանությունները՝ Եվրոպոլի համակարգմամբ:
Իշխանությունները կարողացել են բացահայտել հարթակի գրեթե 1,400 անհատ օգտատերերի: Մարտին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել 31 երկրում:
KidFlix-ը ստեղծվել է 2021 թվականին «կիբերհանցագործի կողմից, որը հսկայական շահույթ է ստացել դրանից, քանի որ այն արագորեն դարձել է մանկապիղծների շրջանում ամենահայտնի հարթակներից մեկը», նշել է Եվրոպոլը: Վերջինիս տվյալներով՝ նախքան փակվելը մեկ ժամում կայք էր վերբեռնվում մոտ 3,5 նոր տեսահոլովակ։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին