Նեթանյահուն, անտեսելով ՄՔԴ-ի ձերբակալման օրդերը, ժամանել է Հունգարիա
«Մենք ողջունում ենք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Բուդապեշտում», -ասել է Շալայ Բոբրովնիցկին:
Նեթանյահուն ժամանել է հունգարացի գործընկեր Վիկտոր Օրաբանի հրավերով։ Իսրայելի վարչապետը Հունգարիայում կմնա մի քանի օր։ Նա մի քանի հանդիպումներ կանցկացնի Օրբանի հետ:
The Times of Israel-ը նշում է, որ սա Նեթանյահուի առաջին ուղևորությունն է այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը նրան ձերբակալելու օրդեր է տվել։ Ըստ թերթի աղբյուրների՝ այցի ընթացքում Նեթանյահուն մտադիր է հայտարարել Իսրայելի՝ ՄՔԴ-ից դուրս գալու մասին։
Անցյալ նոյեմբերին ՄՔԴ-ն Իսրայելի վարչապետին ձերբակալելու օրդեր էր տվել։ Նրան մեղադրել են Պաղեստինում, այդ թվում՝ Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար։ Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի դեմ դատարանի գործողությունների հետ։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին