Թուրքիայում հեքիմը կապել է աղջկա աչքերը եւ «բուժման նպատակով» շոյել նրա կրծքերը
Թուրքիայի Քոնիա նահանգում անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքով դատարանի առաջ է կանգնել իրեն հեքիմ ներկայացրախ 55–ամյա Մ.Շ.–ն։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Քոնիայում 17–ամյա աղջիկը ավտովթարից հետո մեջքի ցավերի հետ կապված դիմել է ժողովրդական մեթոդներով աշխատող հեքիմ Մ.Շ.–ին։
Աղջիկը հոր հետ է այցի գնացել, սակայն հեքիմը պահանջել է, որ հայրը դրսում սպասին, մինչ ինքը սեանսը կավարտի։ Այդ ընթացքում հեքիմը աղջկան ասել է, որ պետք է ջինին հանել աղջկա մեջից, որից հետո նրա մեջքն այլեւս չի ցավի, եւ որպեսզի աղջիկը ջինից չվախենա, կապել է նրա աչքերը։ Այնուհետ հեքիմը սկսել է շոյել աղջկա մարմինը եւ կրծքերը։ Աղջկը հասկացել է, որ իր կրծքերը շոյելով դժվար ջինը դուրս գա իր մեջից, դուրս է եկել եւ ամեն ինչ պատմել հորը։
Հայրն էլ անմիջապես դիմել է ոստիկանություն։ Հեքիմին մեղադրանք է առաջադրվել անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մեղադրանքով։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները