Մեքսիկայում արգելել են դպրոցականներին անառողջ սննդի վաճառքը
Առողջապահական ուղեցույցները, որոնք առաջին անգամ հրապարակվել են անցյալ տարվա աշնանը, ուղղված են աղի եւ քաղցր վերամշակված մթերքների, ինչպիսին են քաղցր մրգային ըմպելիքները, փաթեթավորված չիպսերը, արհեստական խոզամթերքը եւ չիլիի համով սոյայով պատված գետնանուշը, օգտագործման դեմ, որոնք դարձել են հիմնականը մեքսիկացի դպրոցականների համար:
Հայտարարելով, որ արգելքը դարձել է օրենք, Մեքսիկայի կրթության նախարարությունը X սոցիալական ցանցում գրել է. «Ցտեսություն, անառոջղ սնունդ»:
Գերատեսչության հաղորդագրությունումջ նաեւ կոչ է արվել ծնողներին աջակցել կառավարության արշավանքին եւ առողջ սնունդ պատրաստել իրենց երեխաների համար:
Մեքսիկայի նոր կարգի համաձայն՝ դպրոցները պետք է աստիճանաբար հրաժարվեն ցանկացած մթերքից կամ խմիչքից, որն ունի առնվազն մեկ սեւ նախազգուշացնող լոգոտիպ, որը ցույց է տալիս, որ այն հարուստ է աղով, շաքարով, կալորիաներով եւ ճարպերով:
Սննդի մշակույթը փոխելու եւ սպառողների հաջորդ սերնդի վերածրագրավորման Մեքսիկայի հավակնոտ փորձը ուշադրության է արժանանում ամբողջ աշխարհում, քանի որ կառավարությունները փորձում են հետ շրջել ճարպակալման համաշխարհային համաճարակը:
Օրինակ՝ Միացյալ Նահանգներում առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի- կրտսերը խոստացել է փոխել երկրի սննդի համակարգը եւ «դարձնել Ամերիկան կրկին առողջ»՝ թիրախավորելով գերվերամշակված մթերքները՝ ճարպակալումը եւ հիվանդությունները զսպելու նպատակով:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին