Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Քոնոր ՄաքԳրեգորին՝ կնոջ և 4 երեխաների հետ
Ինչպես նշում է BBC-ն, մարտիկն այս առիթն օգտագործել է Իռլանդիայի կառավարությանը հրապարակավ քննադատելու համար: ՄաքԳրեգորը քննադատել է Իռլանդիայի կառավարությանը ներգաղթային քաղաքականության համար։ Նա ասել է, որ Իռլանդիան կանգնած է «իռլանդական էությունը կորցնելու» եզրին: MMA մարտիկն ընդգծել է, որ մտադիր է բարձրաձայնել Իռլանդիայի ժողովրդի առջև ծառացած խնդիրները, որոնք գործող իշխանություններն անտեսում են: Խոսքը, մասնավորապես ներգաղթի դեմ պայքարի մասին է:
«Այն, ինչ կատարվում է Իռլանդիայում, ծաղր է: Մեր գումարներ են ծախսվում օտար երկրներին առնչվող խնդիրների վրա, որոնք կապ չունեն իռլանդացիների հետ», - հավելել է նա։
Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը պատասխանել է, որ ՄաքԳրեգորի ասածները կեղծ են և չեն համապատասխանում Սուրբ Պատրիկի օրվա ոգուն, որը խորհրդանշում է միասնությունը, մարդասիրությունը և բարեկամությունն ամբողջ աշխարհում։
Իռլանդիայի փոխվարչապետ Սայմոն Հարիսը նույնպես արձագանքել է.«Նախագահ Թրամփը կարող է իր տուն հրավիրել ում ցանկանում է, և նա իրավունք ունի անել այն, ինչ ցանկանում է, երբ ինչ-որ մեկին հրավիրում է Սպիտակ տուն: Բայց թույլ տվեք հստակ ասել. Քոնոր ՄաքԳրեգորն ԱՄՆ-ում չի գտնվում՝ ներկայացնելու Իռլանդիան կամ Իռլանդիայի ժողովրդին»:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին