Ֆրանսիան և Կանադան սկսել են հետախուզական տվյալների փոխանակումը
Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գրասենյակը հայտարարել է Օտտավայի եւ Փարիզի միջեւ անվտանգության եւ հետախուզական տվյալների փոխանակման ոլորտում նոր գործընկերության մեկնարկի մասին, ասվում է Կանադայի ղեկավարի գրասենյակի կայքում:
«Վարչապետ Մարկ Քարնին այսօր Փարիզ կատարած այցի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետն ու նախագահն ընդգծել են հետախուզության և անվտանգության ոլորտում երկկողմ նոր գործընկերության մեկնարկը: Գործընկերությունը կենտրոնանալու է կիբեռանվտանգության ուժեղացման եւ խոշոր սպառնալիքներին վերաբերող հետախուզական տվյալների փոխանակման վրա», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Հրապարակման համաձայն՝ համագործակցության առանցքային թեմաներն են լինելու տնտեսական անվտանգությունը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելումը, լրտեսությունը, դիվերսիաները, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաների հետ կապված սպառնալիքները:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին