Թիմը, որը բաղկացած է Ստամբուլի տեխնիկական համալսարանի, Աղրայի Իբրահիմ Չեչենի համալսարանի եւ ԱՄՆ Էնրդյուսի համալսարանի մասնագետներից, հետազոտել է մոտ 164 մետր երկարություն ունեցող երկրաբանական գոյացությունը, տեղեկացրել է «Ֆոկուսը»։ Այդ չափերը նման են աստվածաշնչյան նկարագրությանը, որում նշվել է, որ Նոյան տապանն ուներ «300 արմունկ երկարություն, 50 արմունկ լայնություն եւ 30 արմունկ բարձրություն»։
Սկզբում հետազոտողները հավաքել են լեռնային ապարների մոտ 30 նմուշներ գտածոյի վայրից։ Լաբորատոր թեստերը Ստամբուլի տեխնիկական համալսարանում հայտնաբերել են կավանման նյութերի, ծովային նստվածքների եւ ծովային բնակիչների՝ կակղամորթների մնացորդների հետքեր։ Այդ գտածոները թվագրվում են 3 500-5 000 տարի առաջ, ինչը համընկնում է էնեոլիթի դարաշրջանին, դարաշրջան, որը համընկնում է ջրհեղեղի մասին ժամանակային սահմանների հետ, որոնք նկարագրված են Ծննդոց գրքի 6:14-16-ում։
Աղրայի Իբրահիմ Չեչենի համալսարանի պրոֆեսոր Ֆարուք Քայան հայտնել է. «Նախնական արդյունքների համաձայն՝ համարվում է, որ այս շրջանում մարդն ապրել է էնեոլիթի ժամանակներից»։ Նա նշել է հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը հարակից տարածքներում, որոնք պատմականորեն մտել են Միջագետքի կազմի մեջ։
Դուրուփընարի նավանման ձեւը շարունակում է հետաքրքրել հետազոտողներին՝ անգամ չնայած այն բանին, որ շատ երկրաբաններ հավաստիացնում են, որ դա բնական կառույց է։ Չնայած այս թերահավատությանը՝ թիմը շարունակում է ավելի շատ ապացույցներ հավաքել։ Նրանց եզրակացություններն առաջին անգամ ներկայացվել են 7-րդ միզազգային սիմպոզիումում՝ նվիրված Արարատ լեռանը եւ Նոյան տապանին, որը տեղի է ունեցել 2023թ. վերջին։
Թեեւ այդ կառույցի նույնականացումը Նոյան տապանի հետ բանավեճերի առարկա է մնում, հետազոտողները պնդում են, որ իրենց հայտնագործությունը հիմք է ստեղծում հետագա հետազոտությունների համար։ Նրանք աստվածաշնչյան պատումը դիտարկում են ոչ միայն որպես կրոնական տեքստ, այլ նաեւ որպես պատմական իրադարձությունների հնարավոր գրառում։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին