Իրանը կատարում է միջուկային գործարքի պարտավորությունները
Թեհրանը շարունակում է կատարել իր պարտավորությունները, որոնք ստանձնել էր Իրանի միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) շրջանակներում, ԱԷՄԳ-ն անփոփոխ վերահսկում է այդ գործընթացը: Այդ ամսին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինչպես ցույց է տալիս Իրանի իսլամական հանրապետությունում, ՄԱԿ ԱԽ 2231 որոշման շրջանակներում, ստուգումների ու մոնիթորինգի մասին իմ զեկույցը, գործակալությունը շարունակում է ստուգել եւ վերահսկել Իրանի կողմից ՀՀԳԾ շրջանակներում միջուկային էներգետիկայի ոլորտում իր պարտավորությունների իրագործմանը: Իրանի ստանձնած միջուկային զենքի հետ կապված պարտավորություններն իրականացվում են», -ասել է նա հինգշաբթի՝ ելույթ ունենալով ղեկավարների խորհրդի ժամանակ:
Ամանոն հավելել է, որ ԱԷՄԳ մասնագետները շարունակում են ստուգել «միջուկային նյութերի չփոխարկումը, որի մասին հայտարարել էր Իրանը՝ Երաշխիքների մասին համաձայնությանը համապատասխան»:
«Այսօրվա դրությամբ գործակալությունը բոլոր վայրերում հասանելիություն ունի, որտեղ անհրաժեշտ է որ մենք այցելենք»,-նշել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները