Միջազգային կազմակերպությունները Իլհամ Ալիեւից պահանջում են վերջ դնել բռնաճնշումներին
36 միջազգային կազմակերպություններ բաց նամակ են հղել ԵՄ ղեկավարությանը՝ կոչ անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների ժամանակ պահանջել վերջ դնել բռնաճնշումներին։
«Մենք հետեւողականորեն ձեզ կոչ ենք անում օգտագործել ցանկացած հնարավորություն, որպեսզի նախագահ Ալիեւին ստիպեք դադարեցնել մարդու իրավունքների ոտնահարումները եւ իրականացնել կոնկրետ բարեփոխումներ մարդու իրավունքների ոլորտում։ Առաջին հերթին ազատել քաղբանտարկյալներին, բարեփոխել օրենսդրությունը, որը խանգարում է անկախ ՀԿ-ների գործունեությանը, եւ թույլ տալ նրանց օտարերկրյա ֆինանսավորում ստանալ»,- ասված է նամակում։
Վերջին տարիներին Ադրբեջանի իշխանություների գործողությունները կտրուկ հակասում են Արեւելյան գործընկերության շրջանակում նրա ստանձնած պարտավորություններին։ Ադրբեջանում փաստացի լուծարվում են անկախ լրատվամիջոցները, համացանցը վերահսկվում է, կալանավորվում են բազմաթիվ անկախ լրագրողներ եւ քաղաքացիական ակտիվիստներ։ «Մենք վստահ ենք, որ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ նոր համաձայնագրի մասին բանակցությունները պետք է շատ բանով կախված լինեն առաջընթացից, որը Ադրբեջանը կգրանցի հիմնարար իրավունքների ապահովման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները