Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը ու այլազգի 55 մտավորականներ նամակ են հղել Էրդողանին
Աշխարհի տարբեր երկրներից 55 մտավորական ու գիտնական, որոնց թվում է ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը, ամերիկացի պատմաբան Դեբորա Դուորքը, թուրք պատմաբան Թաներ Աքչամը, Ցեղասպանությունների ուսումնասիրման միջազգային ասոցիացիայի նախագահ Հենրի Թերիոլթը և այլոք, նամակ են հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ պահանջելով ազատ արձակել երկրում կալանավորված թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալային, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Նշենք, որ Քավալայի հիմնած թուրքական ամենահայտնի հրատարակչություններից «Իլեթիշիմ»-ը բազմիցս անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը:
Քավալան նաև հիմնադրել ու ղեկավարում է թուրքական հայտնի «Անադոլու քյուլթուր» հիմնադրամը, որը զբաղվում է մշակութային փոխանակության ու մշակութային ժառանգության ուսումնասիրության լայնածավալ ծրագրերով Թուրքիայում, տարածաշրջանում և Եվրոպայում:
Ծնունդով Փարիզից թուրք գործիչը հովանավորել է նաև Դիարբեքիրի մշակութային տան, Պատմության հիմնադրամի ծրագրերն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամ է:
Էրդողանին դիմած մտավորականները շեշտում են, որ Քավալան մեծապես նպաստել է Թուրքիայում և ամբողջ աշխարհում ժողովրդավարական սկզբունքների տարածմանն ու խաղաղության կամուրջ է հանդիսացել Թուրքիայում ապրող տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչների միջև:
Նամակում նաև նշվում է, որ իրենք պահանջում են Քավալայի ազատ արձակումը՝ որպես Թուրքիայի և թուրք հասարակության անկեղծ բարեկամներ և ժողովրդավարության աջակիցներ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ