Ռուսաստանի երկնքում մեկ գիշերվա ընթացքում 128 անօդաչու թռչող սարք են խոցվել
Անցած գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի օդում 128 անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ի Telegram-յան էջը։
Ամենաշատ անօդաչուները՝ 83-ը, ոչնչացվել են Կրասնոդարի երկրամասում, 30-ը՝ Ղրիմում, 8-ը՝ Ազովի ծովի տարածքում։
Մեկական ոչնչացվել է Բրյանսկի և Կուրսկի շրջաններում։
Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, խոսելով հարձակման հետևանքների մասին, հայտնել է, որ Տուապսեում, Ստարոտիտարովսկայա գյուղում և Տեմրյուկի շրջանի Ստրելկա գյուղում երեք տներ են վնասվել։
Մարզի ղեկավարի խոսքով՝ ոչ ոք չի տուժել։ Սոչիի օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել ժամը 1։47-ից։
Բրյանսկի շրջանում զոհեր և ավերածություններ չկան, գրել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
Ինչպես արդեն հայտնել ենք ևս այսօր՝ փետրվարի 26-ին, ՌԴ ՀՕՊ համակարգերը Սև ծովում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի չորս անօդաչու թռչող սարք, հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին