Իսկ ԱՄՆ-ում տեղյա՞կ են Փաշինյան-Վենս հանդիպումից
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Սպիտակ տանը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։
Ուշագրավ է, որ այս հանդիպման մասին մինչ այժմ որևէ տեղեկատվություն չկա ո՛չ ԱՄՆ փոխնախագահի X-ի էջում, որը, ի դեպ, շատ ակտիվ է, ո՛չ նրա գրասենյակի, ոչ Սպիտակ տան լուրերում։
Հանդիպման մասին տեղեկատվություն չկա նաև ամերիկյան առաջատար մամուլում։
Հանդիպում, ըստ երևույթին կայացել է, ինչը փաստում է լուսանկարը, սակայն հետաքրքիր է, թե ինչո՞ւ ամերիկյան կողմը չի կարևորել և հարկ չի համարել այդ մասին հաղորդագրություն տարածել։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին