Նախկին սենատոր Բոբ Մենենդեսի՝ ծագումով հայ կնոջը ևս կարող է սպառնալ ազատազրկում
Բոբ Մենենդեսը` Նյու Ջերսիի նախկին սենատորը, դատապարտվել է 11 տարվա ազատազրկման չորեքշաբթի օրը` հունվարի 29-ին, երկարատև կոռուպցիոն սխեմայի համար, որը վերջ է դրել նրա հզոր քաղաքական կարիերային: Այս մասին հայտնում է People-ը։
2023 թվականի սեպտեմբերին այն ժամանակվա սենատոր Մենենդեսը և նրա կինը՝ Նադին Արսլանյան Մենենդեսը, մեղադրվել էին երեք դաշնային հոդվածներով՝ կաշառակերության, դավադրության և շորթում կատարելու մեջ:
39 էջանոց մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ զույգը հարյուր հազարավոր դոլարներ է ստացել որպես կաշառք՝ երեք գործարարների՝ Վաել Հանային, Խոսե Ուրիբեին և Ֆրեդ Դայբեսին պաշտպանելու և Եգիպտոսի կառավարության ուշադրությունը «շահելու» դիմաց:
Ենթադրվում է, որ կաշառքների մեջ եղել են «կանխիկ գումար, ոսկի, շքեղ ավտոմեքենա և կենցաղային իրեր»։
Նրա կինը՝ Նադինը, դեռևս դատապարտված չէ, քանի որ նա շարունակում է բուժվել կրծքագեղձի քաղցկեղից: Նրա դատավարությունը ներկայումս նախատեսվում է սկսել մարտին, թեև օրը մի քանի անգամ հետաձգվել է:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին