Ղարաբաղի հարցը լուծող միակ ուժը Ռուսաստանն է. Էրդողան
Սոչիում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ եռակողմ հանդիպման ժամանակ «առիթ լինելու դեպքում» Թուրքիայի նախագահը մտադիր է օրակարգ բերել Լեռնային Ղարաբաղի հարցը: Այդ մասին Ռեջեփ Էրդողանը հայտարարել է՝ Ռուսաստանի սևծովյան քաղաք մեկնելուց առաջ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:
Հարցին՝ «Սոչի գնալո՞ւ եք, Լեռնային Ղարաբաղի հարցը օրակարգում լինելո՞ւ է», Էրդողանը արձագանքել է. - «Նախորդ այցիս ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել ենք։ Սրա հետ կապված՝ Պուտինը այն ժամանակ ասել էր, որ ջանում է անել հնարավոր ամեն բան։ Ես նշեցի, որ պետք է ավելի զգայուն լինել այդ 5 շրջանի հարցում, քանի որ գործընթացը արդեն 30 տարի է դառնում։ Տարածաշրջանում այս խնդիրը լուծող ուժը Ռուսաստանն է։ Այսօր եռակողմ հանդիպման ժամանակ առիթ լինելու դեպքում հարցը կրկին օրակարգ կբերեմ։ Քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցը մեզ համար ևս առանձնահատուկ հարց է։ Այն մի կողմ չենք թողնի»։
Հիշեցնենք, Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Էրդողանը այսօր Սոչիում հանդիպում են՝ քննարկելու Սիրիայի խնդիրը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում հանդիպել էին նաև նոյեմբերի 14-ին:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները