Հուսով ենք, որ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից. Արարատ Միրզոյան
«Կարծում եմ, որ իմ այցը միանգամայն տեղին է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի լույսի ներքո», - Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա հիշեցրել է, որ այս ձևաչափով վերջին հանդիպումը կայացել է 2023 թվականի հուլիսին։
«Կարծում եմ, որ այս այցը լավ հնարավորություն է՝ քննարկելու երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում իրականացնելու տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ»,- նշել է Միրզոյանը։
«Ցանկանում եմ հայտնել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված մեր երկկողմ հարաբերություններին և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային իրավիճակին ազդող հարցերի քննարկմանը:
Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին, և հուսով ենք, որ ապագայում ռուսական կողմը կշարունակի հաշվի առնել տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, ինչը, ցավոք, վերջերս տեսանք։ Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը»,- ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։
«Երկկողմ հարաբերություններում մեկ այլ կարևոր ցուցանիշ, իհարկե, համագործակցությունն է միջազգային հարթակներում։ Մենք միշտ փորձում ենք ըմբռնումով վերաբերվել Ռուսաստանի Դաշնության շահերին, կա ցանկություն և ըմբռնում, որ ռուսական կողմը որոշ չափով հաշվի առնի Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային հարթակներում.։ Միջազգային հարթակներում համագործակցությունը մեր ավանդույթի մի մասն է, և մենք նպատակ ունենք շարունակել այդ ավանդույթը»,- նշել է Միրզոյանը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը