Ժոզե Մոուրինյուն պատասխանել է Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին հարցին
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության A խմբի 5-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի շվեյցարական «Բազելին»:
Հանդիպումից առաջ կայացած նախախաղյա մամուլի ասուլիսի ընթացքում «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է նաև թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Բոլորն անընդհատ հարցնում են բացակայող և ոչ լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների մասին: Երբեք ոչ ոք չի հարցրել, թե ինչու չկա Մարսիալը կամ Քրիս Սմոլինգը:
Հարցերը ծագում են այն ժամանակ, երբ որոշ ֆուտբոլիստներ որոշ պահերի չեն խաղում: Պատմությունը միշտ նույնն է: Մխիթարյանը բաց է թողել «Նյուքասլի» հետ հանդիպումը, քանի որ այդ խաղում մենք շատ տարբերակներ ունեինք:
Որոշեցի, որ այդ խաղում պետք է խաղադաշտ դուրս գան Ռեշֆորդն ու Մարսիալը: Շաբաթներ շարունակ հարցն այսպիսին էր` «ինչու նրանք չեն խաղում միասին»: Այժմ դուք հարցնում եք, թե ինչու է բացակայում Մխիթարյանը:
Պատասխանը շատ պարզ է. մինչև միջազգային կանոնները չփոխվեն, ես չեմ կարող խաղադաշտ դուրս բերել 11-ից ավելի ֆուտբոլիստների»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Նշենք, որ «Բազելի» խաղին հայտավորվել են հետևյալ ֆուտբոլիստները.
Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Ժոել Պերեյրա, Աքսել Տուանզեբե, Մատեո Դարմիան, Վիկտոր Լինդելյոֆ, Մարկոս Ռոխո, Կրիս Սմոլինգ, Լյուկ Շոու, Դեյլի Բլինդ, Պոլ Պոգբա, Սկոտ ՄակՏոմինեյ, Նեմանյա Մատիչ, Անդեր Էրերա, Մարուան Ֆելաինի, Ջեսի Լինգարդ, Հենրիխ Մխիթարյան, Մարկուս Ռեշֆորդ, Զլատան Իբրահիմովիչ, Անտոնի Մարսիալ և Ռոմելու Լուկակու
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը` նոյեմբերի 22-ին, Երևանի ժամանակով 23:45-ին:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...