«Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչեւ ամառ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմում կներկայացնեն ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ։
Չնայած Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Մինսկի խմբի լուծարմանը համաձայն է մի պայմանով, որ կնքվի խաղաղության չարչրկված պայմանագիրը, սակայն տարեսկզբին Ալիեւի ագրեսիվ հայտարարություններից հետո, երբ Սյունիքում ուժով միջանցք բացելու բաց սպառնալիքներ հնչեցին, նա ընկրկեց՝ շտապելով համաձայնել այս հերթական պահանջին:
Ավելին՝ օրերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ իր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ իշխանությունը խնդիր է դրել, որպեսզի մինչև ընտրություններ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ լինի:
Մինչդեռ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում էր ընդունել, որ հայեցակարգը պետք է ներկայացվի 2026-ի դեկտեմբերին: Իսկ սա նշանակում է, որ 2027-ին պետք է լիներ սահմանադրական հանրաքվե։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափն է եղել` 1992-ից ի վեր:
Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ են ներկայացվել հակամարտության կարգավորման մի շարք տարբերակներ` բոլորում Արցախը ունենալու էր անկախ կամ անկախին համազոր կարգավիճակում։
Հիմա, երբ Փաշինյանը հանրությանը համոզում է, որ Ղարաբաղը հանձնելու մասին է եղել բանակցային ողջ պատմությունը եւ երբ չկա Արցախն ու իրենց հայրենիքն էլ այս 29 հազար քառակուսի կիլոմետրից պակաս տարածքն է, հետեւաբար ինչի՞ է պետք այդ ֆորմատը։
Իրականում՝ Մինսկի խմբի առկայությունը Ադրբեջանին մտահոգում է, որովհետև քանի դեռ կա Մինսկի խումբը, դա նշանակում է, որ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու Արցախի խնդիրը։
ՄԽ-ի լուծարումը հատուկ ընթացակարգ չի ենթադրում, պարզապես հակամարտող կողմերը պետք է համատեղ դիմում գրեն անդամ պետություններին։
Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա մի մեծ գերեզմանաքար է դնում Արցախ պետության եւ արցախցիների` Արցախ վերադառնալու հավանականության վրա»:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը