Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան հետեւողականորեն խոսում է 2020-2022թթ. ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակման մասին։ «Խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների մասին է։
Կապաշրջափակվեն բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների համար տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը, եւ կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։
Զախարովան նշել է, որ հենց այս տրամաբանությունն է ընկած եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հիմքում ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։ Խմբի շրջանակում հնարավոր եղավ հասնել զգալի գործնական արդյունքների եւ մոտենալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնմանն ու կազմակերպմանը։
Նա հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խումբը երբեք չի քննարկել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը։ Ընդհակառակը, համաձայնություն է ձեռք բերվել, որ երկրներն ունեն ինքնիշխանություն եւ իրավասություն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ. «Ցավոք սրտի, արեւմտականների կործանարար ազդեցության եւ հայկական կողմի որոշման պատճառով, որն աշխատում էր կողմնակի աշխատանքային խմբում, ինչպես գիտեք, նույնպես կանգ է առել»,- նշել է նա։

















































Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելական կամ իրանական սցենարի կրկնության մասին. Զախարովա
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը երկաթուղու կոնցեսիոն կառավարման վերաբերյալ
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովա
Զախարովա․ Հայաստանի վարչապետը պատմական խնդիրների մեջ մեղադրել է ԿԳԲ-ին
Զախարովան դիմել է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը