Գործադուլին իրենց մասնակցության մասին արդեն հայտարարել են ուսուցիչները, հասարակական տրանսպորտի, երկաթուղիների և օդանավակայանների աշխատողները, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցները և բեռնողները, ինչպես նաև բանտապահները, փոստատարները, հրշեջները և կոմունալ ծառայությունների աշխատողները։ Ըստ RTBF հեռուստաալիքի տեղեկատվության՝ քաղաքային տրանսպորտը չի աշխատի, յուրաքանչյուր երեք միջքաղաքային գնացքներից և ավտոբուսներից ուղերթեր է իրականացնելու միայն մեկը։
Չեղարկվել է ավիաչվերթերի մոտ 70%-ը։ Թագավորության ոստիկանությունը խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Բրյուսելում ավտոմեքենաներով երթևեկելուց, քանի որ քաղաքում մեծ խցանումներ են սպասվում։ Բացի այդ, քաղաքի կենտրոնը կփակվի բողոքի ցույցի համար, որին, արհմիությունների տվյալներով, կմասնակցի 50 000-ից մինչև 100 000 մարդ։ Ցույցը թույլատրվել է քաղաքային իշխանությունների կողմից։Բողոքի ակցիայի պատճառ են դարձել երկրի բյուջեում սոցիալական հատկացումները տարեկան 3 միլիարդ եվրոյով կրճատելու ծրագրերը:
Ծրագրերը պատրաստել է վարչապետի թեկնածու, «Նոր ֆլամանդական դաշինք» աջ արմատական կուսակցության նախագահ Բարտ Դե Վևերը։ Նա, մասնավորապես, հավանություն է տալիս երկրի ռազմական ծախսերի ավելացմանը։Բելգիայում 2024 թվականի հունիսից, երբ տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, փոփոխական հաջողությամբ շարունակվում են բանակցությունները իշխող կոալիցիայի և նոր կառավարության ձևավորման շուրջ։ Երկիրն «ընթացիկ գործերի» ռեժիմով կառավարում է ընտրություններում պարտություն կրած Ալեքսանդր Դե Կրոյի գլխավորած նախարարների հեռացող կաբինետը. նրա կուսակցությունն ընտրություններում գրավել էր հինգերորդ տեղը։
Բելգիայում կառավարության ձևավորման գործընթացը միշտ ձգձգվում է երկար ամիսներ։ Ռեկորդը՝ 541 օր, սահմանվել է 2020 թվականին:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը