«Այս ամսաթիվը միշտ էլ կարևոր է եղել մեր ընտանիքի համար։ Այո, ես հասկանում եմ ներկա կոնտեքստը, բայց հարգանքով եմ վերաբերվում պապերիս և մյուս հարազատների հիշատակին։ Մենք փորձում ենք այս ավանդույթը պահպանել՝ մայիսի 9-ը, իսկ եթե չի ստացվում տոնել այդ օրը, ապա 8-ը կամ 10-ը»,-ասել է Գավրիլովը։
Դա առաջացրել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամների դժգոհությունը, որի անդամ է Գավրիլովը, և նրա կուսակիցները կոչ են արել նրան հրաժարական տալ։ Կուսակցության ղեկավարությունը մտադիր է փոխնախարարին խորհուրդ տալ դադարեցնել Հաղթանակի օրը տոնելը, գրում է պարբերականը։
Միևնույն ժամանակ, մշակույթի նախկին նախարար և Սեյմի անդամ Սիմոնաս Կայրիսը Գավրիլովի գործողություններն անվանել է «ամենօրյա սովետիզմի» օրինակ։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր խորհրդականների միջոցով նույնպես կարծիք է հայտնել, որ փոխնախարար Գավրիլովի անձնական դիրքորոշումը նրա զբաղեցրած պաշտոնի համատեքստում անհասկանալի և անընդունելի է։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը