Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է.
«Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի հրդեհների տարածման գլխավոր պատճառ
Նախնական հաշվարկներով՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը։
Չոր, շատ տաք և քամոտ եղանակը նպաստում է հրդեհների տարածմանը։ Տարվա սկզբից Լոս Անջելեսում տեղումներ չեն եղել, անցյալ դեկտեմբերին թափվել են միայն ամսական նորմայի մոտ 1%-ի չափով տեղումներ, իսկ վերջին 4 օրվա ընթացքում ջերմաստիճանը +22°-ից բարձր է եղել։ Միաժամանակ շարունակում են փչել Սանտա-Անայի քամիները՝ ուղղված Կալիֆոռնիայի և Նևադայի ներքին շրջանների անապատներից մինչև Խաղաղ օվկիանոս։ Նրանք կրում են չոր և տաք օդային զանգվածներ և ստեղծում են պայմաններ, որոնց դեպքում փոքրիկ կայծը կարող է վերածվել մոլեգնող կրակի։
Սանտա-Անան կատաբատիկ քամի է Հարավային Կալիֆորնիայում: Ուժեղ, պարբերական քամիները չոր օդը տեղափոխում են Մեծ Ավազանի բարձրավանդակի շրջանից դեպի ցամաքի ներս՝ Հարավային և Ներքին Կալիֆորնիայի ափեր: Քամիների մեծ մասը փչում է աշնանը և ձմռանը, թեև դրանք տեղի են ունենում նաև տարվա այլ ժամանակներում: Աշնանը Սանտա-Անայի քամիները շատ շոգ և չափազանց չոր եղանակի կարճ ժամանակահատվածներ են բերում ափ:
Ի՞նչ է կատաբատիկ քամին: Կատաբատիկ քամի (հունարեն κατάβασις, կատաբասիս – վայրէջք, նվազում), օդի հոսք, որն ուղղված է երկրի մակերևույթի լանջերով ներքև (լեռնանցքներից), ինչպես նաև ցուրտ օդի իջնող հոսքեր կույտա-անձրևային ամպերի մեջ:
Լանջերով ներքև փչող ոչ բոլոր քամիներն են կատաբատիկ: Օրինակ, քամիները, ինչպիսիք են ֆյոնը, շինուկը կամ բերգվինդը, անձրևային ստվերային քամիներ են, որտեղ օդը կորցնում է խոնավությունը, երբ բարձրանում է լեռնաշղթայի հողմահայաց լանջով և իջնում է հողմահակառակ լանջ՝ չոր և տաք: Կատաբատիկ քամին բերում է լեռան ստորոտում օդի սառեցում, որը չի փոխհատուցվում օդային զանգվածների իջեցման դեպքում ադիաբատիկ տաքացմամբ։ Կատաբատիկ քամիները կարող են հասնել փոթորիկների արագության՝ Մակ-Մյորդոյի(Անտարկտիդա) չոր հովտում դրանք արագանում են մինչև 320 կմ/ժ:
Կատաբատիկ քամիները հայտնի են բազմաթիվ լեռնային երկրներում և ափերում, ոմանք ունեն իրենց սեփական անվանումները: Նորվեգիայում այս քամին անվանում են էլվեգուստ, Ռիո դե Ժանեյրոյում՝ տեռռե-ալտոս, Ճապոնիայում՝ օրոսի, Կալիֆորնիայի հարավում՝ Սանտա-Անա, Գրենլանդիայում՝ Պիտեռակ։ Առավել հստակ արտահայտված են բորան, սառցադաշտային քամին, հոսքային քամին, միստրալը և այլն»։

















































Հրապարակվել է Լոս Անջելեսում մեկ օրում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը
Լոս Անջելեսում պարետային ժամ է սահմանվել
Կալիֆորնիայի նահանգապետ. Լոս Անջելեսի հրդեհները կդառնան ԱՄՆ պատմության ամենասարսափելի տարերային աղետներից մեկը
Կալիֆոռնիայի անտառային հրդեհների մարման աշխատանքներին ներգրավել են բանտարկյալներին
Ամբողջությամբ հրդեհվել է դերասան Մել Գիբսոնի Մալիբուի տունը
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը