Մենսֆիլդի ոստիկանապետ Ջեյսոն Բամմանը հայտնել է, որ 1981 թվականի ապրիլի 29-ին իր բնակարանում ջեռոցի վանդակով ծեծելով սպանված տեղացի մատուցողուհի Դեբրա Լի Միլլերի «սառը» գործը ԴՆԹ տեխնոլոգիայի և դատաբժշկական տեխնիկայի առաջընթացի շնորհիվ 2021 թվականին վերաբացվել է:
«Նրանք գործը վերանայեցին այնպես, կարծես դա տեղի է ունեցել երեկ՝ բոլորովին նոր պրիզմայի միջով»,- մամուլի ասուլիսում պատմել է Բամմանը: «Նրանց բացահայտումներն ապշեցուցիչ էին»:
Ըստ ոստիկանապետի՝ սենյակում թողնված հանցանշաններից ստացվել է Միլլերի 26-ամյա հարևան Ջեյմս Վանեսթի «ԴՆԹ-ի կայուն պրոֆիլը»: Վանեսթը հարցաքննվել է, բայց երբևէ չի նշվում որպես կասկածյալ նախնական հետաքննության ընթացքում, որը ընկղմվել էր մեղադրանքների մեջ՝ ոստիկանության հնարավոր սխալ վարքագծի արդյունքում:
Հետագա տարիներին Միլլերի գործը մի քանի անգամ վերաբացվել է։ Այս անգամ Ռիչլենդ շրջանի դատախազ Ջոդի Շումախերը հայտարարել է, որ Վանեսթի դեմ ԴՆԹ-ի հանցանշանները բավականաչափ ծանրակշիռ են, և որ նրա գրասենյակը սպանության համար գործ է նախապատրաստում նրա դեմ՝ մեծ ժյուրիին ներկայացնելու համար:
Բայց գործը այդպես էլ չներկայացվել։
2021 թվականի նոյեմբերին ոստիկանությունը Վանեսթին հայտնաբերել է Կանտոնում՝ Մենսֆիլդից 100 մղոն արևելք, և վերստին հարցաքաննել է Միլլերի սպանության վերաբերյալ։ Ըստ Բամմանի՝ 1981 թվականին իր առաջին հարցաքաննության ժամանակ նա խոստովանել է, որ ստել է քննիչներին, և այս անգամ քննիչները զգացել են, որ նա փորձում է ալիբի ստեղծել՝ իր ԴՆԹ-ի առկայությունը Միլլերի բնակարանում պարզաբանելու համար:
Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի դաշնային բյուրոն իր վերահսկողության տակ է վերցրել նրա գործը և ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրել զենքի կրման դաշնային մեղադրանքով: Նոյեմբերի 18-ին ԱՄՆ մարշալները և Կանտոնի տարածքի հատուկջոկատայինի աշխատակիցները փորձել են Վանեսթին մեղադրական եզրակացություն հանձնել Հյուսիսային Կանտոնի մոթելում, որտեղ նա թաքնված էր:
Սակայն Վանեսթի և հատուկջոկատայինի աշխատակիցների թիմի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ կասկածյալը ստացած հրազենային վերքից սպանվել է:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը