Նեթանյահուն պահանջների նոր ցանկ է ներկայացրել Գազայի նկատմամբ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերադարձել է Գազայում հրադադարի բանակցությունների իր «խուսափողական մոտեցմանը», որը խոչընդոտում է բանակցություններին, հայտնում է Al-Araby Al-Jadeed-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի աղբյուրը։
Իսրայելի դիրքորոշման փոփոխությունը զարմացրել է միջնորդներին և դանդաղեցրել է վերջին առաջընթացը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ անուղղակի բանակցություններում, ասել է աղբյուրը։
Աղբյուրը նշում է, որ Նեթանյահուն ներկայացրել է պահանջների նոր ցանկ, որը ներառում է փոփոխություններ այն բանտարկյալներին, որոնք Իսրայելը ցանկանում է ազատ արձակել, ինչպես նաև լրացուցիչ պայմաններ՝ առաջարկվող համաձայնագրի այս փուլում բանակի դուրսբերման ժամկետների առնչությամբ։
Նա հավելել է, որ բանակցությունները «շատ լավ են ընթանում» մինչև Իսրայելի կողմից կատարված վերջին փոփոխությունները։
«Եգիպտոսում և Կատարում միջնորդները մոտ էին բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացնելու համաձայնագրի գրեթե վերջնական տարբերակին հասնելուն, հատկապես այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը համաձայնության հասնելու ժամկետների վերաբերյալ ընդունելի բանաձև ներկայացրեց»,- գրում է լրատվամիջոցը։
Մինչդեռ «պաղեստինյան դիմադրության առաջնորդը» հրապարակմանը հայտնել է, որ Նեթանյահուի կատարած վերջին փոփոխությունները բանակցությունների վերջին փուլի ընթացքում համաձայնեցվածի «չեղարկումն են»։ Ըտս նրա՝ փոփոխություններն արդյունավետորեն խաթարում են համապարփակ համաձայնագրի հանձնառությունը, որն իրականացվում է փուլային և փոխկապակցված ձևով:
Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի բանակցային թիմը, ինչպես նաև եգիպտական և կատարյան միջնորդները հանկարծակի փոփոխություններն ընկալում են որպես չափազանց բարձր սահման, որը կարելի է հասկանալ միայն որպես ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից առաջ ավելի շատ ժամանակ շահելու նրա ցանկությունը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը