Բրյուսելը Հունգարիայի դեմ վարույթ է սկսել 2022 թվականին՝ փորձելով արգելափակել վճարումները պետական գնումներին առնչվող ենթադրյալ խախտումների և վերահսկողության ու թափանցիկության բացակայության պատճառով:
Բուդապեշտը բարեփոխումներ է իրականացրել, որոնք հնարավորություն են տվել որոշ միջոցներ բաց թողնել, սակայն ընդհանուր առմամբ 19 միլիարդ եվրոն դեռևս սառեցված է։
Ըստ պայմանների մասին սահմանված ԵՄ ժամկետների՝ «կասեցված պարտավորությունների՝ 1,04 միլիարդ եվրո կազմող առաջին տրանշն» ավարտվել է 2024 թվականի վերջին՝ առանց կասեցումը չեղարկելու, երեքշաբթի ուշ երեկոյան հայտնել են հանձնաժողովից։
Սա նշանակում է, որ Հունգարիան կորցրել է այդ ֆինանսավորումը։
2024-ի հուլիսին Եվրահանձնաժողովը զեկույցում եզրակացրել էր, որ Հունգարիան չի համապատասխանում ԵՄ ժողովրդավարական չափանիշներին, մասնավորապես՝ կոռուպցիայի, քաղաքական ֆինանսավորման, շահերի բախման և լրատվամիջոցնների անկախության առնչությամբ:
2018 թվականի սեպտեմբերից Հունգարիան դարձել է 7-րդ հոդվածի ընթացակարգի թիրախը, ըստ որի պատժամիջոցներ է սահմանվում անդամ երկրների նկատմամբ օրենքի գերակայության «լուրջ խախտման» համար և տեսականորեն կարող է հանգեցնել ԵՄ խորհրդում երկրի ձայնի իրավունքի կասեցմանը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս