Ֆրանսիան ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին․ Լավրով
Ռուսաստանը Ֆրանսիայից առաջարկներ է ստացել ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ՝ առանց Կիևի մասնակցության, ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մի քանի անգամ մեր ֆրանսիացի գործընկերների կողմից փակ ուղիներով խնդրանքներ են հնչել»,-ասել է Լավրովը։
Նախարարը նշել է, որ նման ազդակները Փարիզից ստացվել են՝ ասես խախտելով արևմտյան կանոնը՝ «Ուկրաինայի մասին ոչ մի խոսք՝ առանց Ուկրաինայի»։ «Եվ, միևնույն ժամանակ, Ֆրանսիան Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու նախաձեռնողն է և ուկրաինացի զինվորականներ է պատրաստում», -հիշել է Լավրովը։
«Նման ոչ միանշանակ պահվածքը ցանկություն չի ներշնչում լրջորեն վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ֆրանսիացի գործընկերների նախաձեռնությամբ»,- հավելել է նա։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս