Շատ մոտեցումներ, որոնք պետք է բերեն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում արդյունքի, արդեն ուրվագծվել են. Լավրով
Շատ մոտեցումները, որոնք պետք է բերեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ արդյունքի, արդեն ուրվագծվել են: Այդ մասին Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հակամարտությունը ոչ մեկին ձեռք չի տալիս, հարկավոր է փնտրել լուծումներ, առավելևս, որ շատ և շատ մոտեցումներ, որոնք պետք է բերեն արդյունքի, արդեն ուրվագծվել են»,- ասել է նա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո:
Լավրովը հայտնել է նաև, որ նախարարները բանակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակել ուղղությունների վերաբերյալ, որոնք կարող են բերել հակամարտության կարգավորման:
«Որպես երեք համանախագահներից մեկը՝ մենք աշխատելու ենք երկու կողմերի համար ընդունելի կարգավորման խաղաղ ճանապարհի վրա»,- ընդգծել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշել է նաև, որ դիվանագիտությունը կարող է օգնել առաջ շարժել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը «մեռած կետից»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները