Սերգեյ Մարկեդոնով. Ճիշտ չէ ղարաբաղյան հակամարտությունը սառեցվածներին դասելը
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտություններին դասելը ճիշտ չէ: Երեւանում անցկացվող «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով համաժողովի ընթացքում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
«Սառեցումը ենթադրում է իրավական եւ քաղաքական դինամիկայի, միջադեպերի բացակայություն»,- նշեց քաղաքագետը: Նա հիշեցրեց, որ անցյալ տարի ասում էին, թե ապրիլյան միջադեպն աննախադեպ էր: Նույնն էին ասում 2010-ի ամռան, 2012-ի, 2014-ի միջադեպերից հետո, խփված ուղղաթիռի առաջին միջադեպի մասին, հետո տանկերի հետ կապված: «Առնվազն 2006 թվականից գրանցվել է զինված միջադեպերի թվի աճ, ըստ որում՝ ոչ միայն շփման գծում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանին»,- նշեց Մարկեդոնովը:
Քաղաքագետը հոռետեսորեն արձագանքեց նաեւ խաղաղապահների հարցին: Նրա խոսքով՝ մի կողմից դա միշտ լավ է եւ որոշակի բուֆեր է, մյուս կողմից՝ խաղապահները վերացական չեն, դրանց ետեւում այն երկրներն են, որոնք նրանց ուղարկել են: Որպես դրական հանգամանք նա նշեց, որ չնայած գործադրված ջանքերին, Լեռնային Ղարաբաղը չդարձավ Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերի բախման հարթակ: Դրա հետ մեկտեղ, նա հիշեցրեց, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արեւմուտքը ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի նկատմամբ որոշակի շահեր ունեն: «Արեւմուտքին ածխաջրածիններ են պետք: Իսկ այն երկրի ժողովրդավարության մասին, որտեղ ածխաջարածիններ կան, կարելի է մոռանալ»,- նշեց Մարկեդոնովը: Նա զուգահեռ քննադատեց Մադրիդյան փաստաթուղթը՝ նշելով փաստաթղթի ակնհայտ հակասությունները ինքն իրեն, նաեւ նվազագույնը՝ Ադրբեջանի սահմանադրությանը հանրաքվեի անցկացման մասով:
Նրա խոսքով՝ քաղաքական գործիչները պետք է հրաժարվեն պրոֆեսիոնալ լավատեսության նոպաներից եւ կենտրոնանան կոնկրետ հարցերի վրա՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման: «Շփման 193 կմ-անոց գծի վրա Կասպրշիկը 5 մարդ ունի»,- հիշեցրեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ հարկավոր է դադարեցնել սայլը ձիուց առաջ դնել՝ նախ նվազագույնի հասցնել բռնության դեպքերը, հետո անցնել քաղաքական հարցերի լուծմանը: Քաղաքագետի բնորոշմամբ՝ ղարաբաղյան հակամարտությունն ավելի շուտ «դինամիկ ստատուս քվո է», որին հատուկ է «ռազմական թեստավորումը»: «Դիվանագետների խնդիրը այդ տարրը նվազագույնի հասցնելն է»,- հիշեցրեց քաղաքագետը՝ ի դեպ, հավելելով, որ Ղարաբաղում եղել է, ինչ պատճառով հայտնվել է հայտնի երկրի սեւ ցուցակում:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը