Ես նախազգուշացրել էի, որ դժոխք կլինի. Թրամփը դիմել է ՀԱՄԱՍ-ին
Ես նախազգուշացրել էի, որ դժոխք կլինի, եթե մինչ այդ պատանդները տանը չլինեն: Այս մասին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսում ասել էր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես Թրամփի խոսքերը մեջբերում է Reuters-ը՝ ԱՄՆ նորընտիր նախագահը հայտարարել է, որ պահանջում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումից ազատ արձակել գերի ընկած պատանդներին իր երդմնակալության արարողությունից առաջ, հակառակ դեպքում սպառնացել է լուրջ հետևանքներով։
«Պետք է հասկանան, թե դա ինչ է նշանակում։ Սրա մեջ ոչ մի հաճելի բան չի լինի»,- ճշտող հարցին պատասխանել է Թրամփը, նշելով, որ նախկինում «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Իսկ այն հարցին, թե արդյոք Թրամփը մտադիր է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից, նա պատասխանել է. «Չեմ կարծում, որ ցանկանում եմ սպանել մեր զինվորներին։ Բայց հիմա էլ չեմ կարծում, որ դա տեղի կունենա, քանի որ կողմերից մեկը ոչնչացվել է»։
Նշենք, որ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս