Գրոզնիում անօդաչու սարքը հարձակվել է ոստիկանության հատուկ գնդի վրա. կան վիրավորներ
Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով` Գրոզնիում Ռուսաստանի հերոս Ա.Ա. Կադիրով-ի անվան ոստիկանության հատուկ գնդի չորս պահակային զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, փոխանցում է Ria-ն։
Կադիրովի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը պայթել է օդում։ Արդյունքում` վնասվել է շենքի տանիքը, կոտրվել են ապակիներ։
«Ընկնող բեկորները առաջացրել են փոքր հրդեհ, որն արագորեն մարվել է։ Շենքը լուրջ վնաս չի կրել։ Ես չեմ զարմանա, եթե ուկրաինական նացիստական հրամանատարությունը բարձրաձայն զեկուցի իր արևմտյան տերերին վիթխարի հատուկ գործողության հսկայական արդյունքների մասին։ Նման պաթետիկ գործողության իմաստը միայն սա է»,- ասել է Չեչնիայի ղեկավարը:
Սա ուկրաինացի զինյալների կողմից Չեչնիայի վրա հարձակվելու երկրորդ փորձն է մեկ ամսվա ընթացքում։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս