ԱՄՆ-ում ձերբակալվել է երկրի ամենամեծ առողջապահական ապահովագրական ընկերության՝ UnitedHealthcare-ի ղեկավարի սպանության կասկածյալը
Նյու Յորքի ոստիկանությունը հայտարարել է 26-ամյա զինված երիտասարդի ձերբակալության մասին. նրա մոտ հայտնաբերված ատրճանակի բնութագրերը համապատասխանում էին այն զենքին, որն օգտագործվել էր Միացյալ Նահանգների ամենամեծ առողջապահական ապահովագրական ընկերության՝ UnitedHealthcare-ի գործադիր տնօրենի սպանության համար օգտագործված զենքի բնութագրերին: Այս մասին, golosameriki.com-ի փոխանցմամբ, ասել է Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Ջեսիկա Տիշը։
Երիտասարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ կասկածյալին նկատել են Փենսիլվանիայի McDonald's արագ սննդի ռեստորանում, ասել է Տիշը:
UnitedHealthcare-ի գործադիր տնօրեն Բրայան Թոմփսոնը սպանվել է անցյալ չորեքշաբթի, երբ նա միայնակ քայլում էր դեպի Hilton հյուրանոց, որտեղ UnitedHealthcare-ի մայր ընկերությունը՝ UnitedHealth Group-ը, անցկացնում էր ամենամյա ներդրողների համաժողովը, հայտնում է ոստիկանությունը:
Զինված անձը «մի քանի րոպե դարանակալել է», նախքան թիկունքից մոտենալը Թոմփսոնին և կրակ բացել նրա վրա, ասել է Տիշը։ Զինված տղամարդն օգտագործել է 9 մմ տրամաչափի ատրճանակ:
Քննիչները կարծում են, որ կրակողը կարող էր լինել ապահովագրական ընկերության դժգոհ աշխատակից կամ հաճախորդ:
Սակայն Daily Mail-ը հավելում է, որ ձերբակալվածը Լուիջի Մանջիոնեն է: Նա բողոքում էր, որ UnitedHealthcare-ի շուկայական կապիտալիզացիան աճել է, իսկ ամերիկացիների կյանքի տևողությունը՝ ոչ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս