«Ասադը լքել է Սիրիան այսպես ասած ընդդիմության կամ զինյալների համաձայնությամբ: Նա լքել է Իլ 76 ինքնաթիռով, թռչել է Իրաքի վրայով, Իրան, հետո հնարավոր է Հայաստանի վրայով դեպի Մոսկվա, բոլորը դա գիտեն: Ասադի կինը արդեն 7-8 ամիս առաջ արդեն Սիրիայում չէր, ըստ լուրերի, բայց նա հայտարարություն էր տարածել, որ արյան քաղցկեղ ունի: Ասադը ոչինչ չէր անում, մանավանդ վերջին հաղթանակներից հետո, 4-5 տարի առաջ, երբ, որ այնուամենայնիվ նրանք թուրքերին Իդլիբում կանգնեցրեցին, Ասադը ոչինչ չէր անում, քանի որն 18 միլիոնից 3 միլիոնի ներկայացուցիչն էր, բա էն 15 միլիո՞նը, որից 12 միլիոնը սուննի արաբ են, 3 միլիոնն էլ սուննի քրդեր, որեւէ ֆորմուլա ինքը չէր գտել: Հիմա կադրեր են ցույց տալիս, թե ինչ դաժան տեսարաններ կան բանտերում եւ այլն, ես չգիտեմ՝ ինքը դրանից տեղյակ է, թե՝ չէ, բայց դա նաեւ ցույց է տալիս, որ ուժով էր պահում: Վստահ եմ, որ բացի պաշտպանության նախարարից, բոլորը նրան մոտեցել եւ ասել են այս վերջին շրջանում, որ այսպես շարունակել չի կարելի»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք իշխանության պայմանավորված փոխանցում տեղի ունեցավ, Բագրատյանը նշեց, որ մեկը մյուսին չխանգարեցին. «Մասամբ, միգուցե ամբողջությամբ այդ ամենը իմանալով էր,որ ռուսները չխառնվեցին, չնայած հայտարարեցին, որ իրենք օդը պահում են, բայց օդից նրանք չեն գրոհել, ավիացի չի կիրառվել Ասադի բանակի դեմ: Ասադը զինել էր եւ լավ էր զինել 60 հազարանոց բանակ, որի մեջ զգալի հայեր կային, չգիտես այդ հայերի վիճակն ինչ կլինի, գերի կվերցնեն, ինչ կանեն: Ասադը պարտավորվել էր այդ 60 հազարը դարձնել 200 հազար, նա նաեւ ուներ ավիաբազա: Մի խոսքով այս շրջանում հնարավոր է՝ ինքը հոգնել էր, ցանկություն չուներ, որեւէ քայլ չէր անում՝ ընդառաջելու այդ մարդկանց իրավունքներին եւ այլն»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է, որ իրավիճակն այսպես դասավորվեց քանի որ Ռուսաստանն ու Իրանն են թուլացել, Բագրատյանն ասաց, որ չի կարող ասել, սակայն ակնհայտ էր, որ Ռուսաստանն ու Իրանը առանձնապես չուզեցին օգնել Ասադին, կամ միգուցե գիտեին, կամ Ասադն էր ասել, որ չօգնեն:
«Ռուսաստանը չի թուլանում, ուժեղանում է, նա բոլորին հասկացնում է, որ իրեն առաջին հերթին հետաքրքրում են Բելառուսն ու Ուկրաինան: Իրանն էլ առանձնապես ջանքեր չթափեց Սիրիային փրկելու համար, գուցե Սիրիան չէր էլ խնդրել, գուցե Իրանը պրոբլեմներ ուներ, վերջին հաշվով Իրանը ուզում է ցույց տալ, որ ինքը չի պատրաստվում բոլոր արաբների համար զոհել իրեն»,-ասաց Բագրատյանը՝ եզրակացնելով, որ Ասադի ժամանակը գնացել է:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ