Ըստ WCSC հեռուստաընկերության՝ Ջեյմի Լի Կոմորոսկին մեղավոր է ճանաչվել հարբած վիճակում մեքենա վարելու համար, որը հանգեցրել է մահվան, ինչպես նաև անձանց ծանր մարմնական վնասվածքների և դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ անձանց խոշոր մարմնական վնասվածք պատճառելու և 10 տարվա ազատազրկման՝ անզգույշ սպանության մեղադրանքով: Կինը պատիժները կրելու է զուգահեռաբար։
Ըստ տեղական իշխանությունների՝ 2023 թվականի ապրիլի 28-ի գիշերը Կոմորոսկին Չարլսթոնից արևելք ընկած Ֆոլլի կղզու Ֆոլլի Բիչ քաղաքում վարում էր վարձակալած մեքենան, որը հետընթաց վարելիս բախվել է գոլֆի ավտոսայլակին, որի մեջ նստած էին նորապսակներ Սամանթա Միլլերը և Արիկ Հաթչինսոնը։ Նորապսակներն ամուսնացել էին ընդամենը մի քանի ժամ առաջ, իսկ Սամանթա Միլլերը դեռ հարսանեկան զգեստով էր։
Վթարի հետևանքով Միլլերը մահացել է, իսկ Հաթչինսոնը ստացել է ուղեղի տրավմատիկ վնասվածք և բազմաթիվ ոսկորային կոտրվածքներ: Տուժել են նաև գոլֆի ավտոսայլակում նստած ընտանիքի ևս երկու անդամներ։
Իշխանությունները հայտարարել են, որ Կոմորոսկին 25 մղոն/ժ (40,2 կմ/ժ- խմբ.).արագության գոտում ավտոմեքենան քշել է 65 մղոն/ժ (104,6 կմ/ժ-խմբ.) արագությամբ:
Երկուշաբթի Կոմորոսկին դատարանին հայտնել է, որ ինքը մեղավոր է, որ իրեն չեն ստիպել ընդունել մեղքը և որ նա հրաժարվում է երդվյալ ատենակալների դատավարությունից, որի իրավունքն ուներ, հաղորդում է WCSC- հեռուստաընկերությունը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս