Ըստ լրատվամիջոցների՝ Հարավային Կորեայի իշխող կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ զինվորականները ռազմական դրության «հակասահմանադրական» հայտարարությանը չպետք է ենթարկվեն։
Ազգային ժողովի նախագահն իր հերթին զինվորականներին ու ոստիկաններին կոչ է անում մնալ տեղերում։
Ըստ Yonhap-ի՝ Հարավային Կորեայի հողօգտագործման նախարար Պակ Սանգ Վուն նախագահ Յուն Սուկ Յոլի՝ ռազմական դրություն հայտարարելուց հետո նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ արտակարգ հանդիպում է անցկացրել։
Պակի հանդիպումը նախարարության գլխավոր տնօրենների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ գումարվել է երեքշաբթի տեղական ժամանակով 11:50-ին Սեջոնգի կառավարական համալիրում, Սեուլից 113 կիլոմետր հարավ, հայտնել են նախարարության պաշտոնյաները:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը «ռազմական արտակարգ դրություն» է հայտարարել՝ երկրի ընդդիմությանը մեղադրելով խորհրդարանը վերահսկելու, Հյուսիսային Կորեային համակրելու և կառավարությանը կաթվածահար անող հակապետական գործունեության մեջ։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս