Լավագույն խաղային սմարթֆոնների հնգյակը, որ կարելի է գնել 2024-ին
Ցանկի առաջին տեղում է Asus ROG Phone 9 նոր խաղային սմարթֆոնը՝ մոտ 1080 դոլար գնով։ Այն ունի Snapdragon 8 Elite չիպ, 6,78 դյույմանոց LTPO AMOLED էկրան և ներկառուցված հովացուցիչ՝ ջերմության արդյունավետ հեռացման համար: Սմարթֆոնն առանձնանում է լիցքավորման համար երկու USB միակցիչի առկայությամբ, ինչպես նաև հետևի վահանակի վրա տեղադրված էկրանով։
Նրան հաջորդում է Nubia Red Magic 9S Pro-ն, որի գինն սկսվում է մոտ 684 դոլարից։ Սմարթֆոնն առաջարկում է վերջին սերնդի Snapdragon 8 Gen 3 առաջատար չիպ, 6500 մԱ/ժ հզորությամբ մարտկոց և հովացման առաջադեմ համակարգ։ Սակայն, ինչպես նշում են փորձագետները, մեծ է հավանականությունը, որ այս մոդելը չի ստանա Android-ի ավելի վերջին տարբերակների թարմացումները։
Երրորդ տեղը զբաղեցրել է Samsung Galaxy S24 Ultra-ն։ Սա դեռևս կորեական ապրանքանիշի ներկայիս դրոշակակիրն է՝ հագեցած մեծ հարթ էկրանով, արհեստական բանականության վրա հիմնված գործառույթներով և ստիլուսով։ Սմարթֆոնի կատարողականի համար պատասխանատու է Snapdragon 8 Gen 3-ի բարելավված տարբերակը, և այն արժե մոտ 800 դոլար։
Լավագույն հնգյակում ներառվել են նաև առաջատար iPhone 16 Pro Max-ը՝ հզոր Apple A18 Pro չիպով և Xiaomi Poco F6-ը Snapdragon 8s Gen 3-ում, որոնք կարելի է գնել 1150 և 285 դոլարով համապատասխանաբար։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս