ՌԴ-ն գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ և ռեկորդային թվով՝ 188 անօդաչու
Լույս նոյեմբերի 26-ի գիշերը ՌԴ-ն Վորոնեժի և Կուրսկի մարզերից «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով հարվածել է Ուկրաինային, ինչպես նաև արձակել ռեկորդային թվով՝ 188 հարվածային անօդաչու թռչող սարքեր, հայտել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը:
Ռուսական գրոհը հետ մղելու գործում ներգրավվել են Ուկրաինայի ռազմաօդային և պաշտպանության ուժերի ավիացիան, զենիթահրթիռային ստորաբաժանումները, էլեկտրոնային պատերազմի տեխնիկան և շարժական կրակային խմբերը։
Երեքշաբթի ժամը 09:00-ի դրությամբ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը հակառակորդի 76 անօդաչու սարք է խոցել Կիևում, Չերկասիում, Կիրովոգրադում, Չեռնիգովում, Սումիում, Խարկովում, Պոլտավայում, Ժիտոմիրում, Խմելնիցկիում, Վիննիցայում, Չեռնովցիում, Տերնոպոլում, Ռիվնեում, Զապորոժյեում, Օդեսպրոպետրովսկում։
Ուկրաինայի պաշտպանության ուժերին չի հաջողվել որսալ «Իսկանդեր-Մ» չորս հրթիռները։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս