Գուտիերես-Օչոան 58-ամյա Նեմեսիո Օսեգերա-Սերվանտեսի փեսան է, որը նաև հայտնի է որպես «Էլ Մենչո», Խալիսկոյի «Նոր սերունդ» կարտելի առաջնորդը, որն, ըստ պաշտոնյաների, աշխարհում «ամենադաժան և թմրամիջոցների ապօրինի շրջանառության ամենաբեղմնավոր կազմակերպություններից մեկն է։
Արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Նիկոլ Արջենտիերին հայտարարել է, որ նա «ենթադրաբար ուղղորդել է տոննաներով մետամֆետամինի և կոկաինի ներմուծումը Միացյալ Նահանգներ և մասնակցել է բռնություններին՝ օգնելու համար կարտելի հանցավոր գործունեությանը»:
Գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոն պատմել է, որ Գուտիերես-Օչոան «ենթադրաբար բեմականացրել է իր մահը և կեղծ անուն է վերցրել՝ արդարադատությունից խուսափելու և Կալիֆորնիայում շքեղ կյանքով ապրելու նպատակով»:
Ըստ դատական փաստաթղթերի՝ Գուտիերես-Օչոան 2014 թվականին սկսել է աշխատել «Խալիսկո» կարտելում և համակարգել է Միացյալ Նահանգներ 40 հազար կիլոգրամ մետամֆետամինի և 2000 կիլոգրամ կոկաինի առաքումը Մեքսիկայից։
2021 թվականին նա առևանգել է Մեքսիկայի ռազմածովային ուժերի երկու անդամների՝ փորձելով ապահովել Օսեգերա-Սերվանտեսի կնոջ ազատ արձակումը, որին ձերբակալել էին Մեքսիկայի իշխանությունները։
«Խալիսկո» կարտելի հիմնադիր Օսեգերա-Սերվանտեսին Միացյալ Նահանգներում ևս մեղադրանքներ են առաջադրվել, և Պետքարտուղարությունը նրան բռնելու համար 10 միլիոն դոլար պարգև է առաջարկել:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս