Միգուցե ծեր Բայդենն իրոք որոշել է շնորհքով մահանալ՝ իր հետ տանելով մարդկության զգալի մասին․ Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր Telegram ալիքում անդրադարձել է այսօր Ուկրաինայի կողմից Ռուսաստանին ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածելու մասին տեղեկություններին։
««Ռուսաստանի խորքին» հարվածների մասին չհաստատված որոշման և Ռուսաստանի նախագահի կողմից հաստատված միջուկային քաղաքականության վերաբերյալ որոշման մասին.
Այն բանից հետո, երբ արևմտյան թերթերի բարձրացրած փոշին մի փոքր թուլացավ, ակնհայտ է, որ, չնայած հրապարակումների բաց քարոզչական մտադրությանը, տեղի ունեցողը կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ։
1. Այնքան էլ կարևոր չէ, թե ով և երբ է որոշում ընդունել ՆԱՏՕ-ի երկրների հեռահար մարտավարական բալիստիկ և թևավոր հրթիռները կիրառել Ռուսաստանի «խորքում»։ Ավելին, մեր երկրում դրանք օգտագործելու փորձեր արդեն եղել են։
2. Այնքան էլ էական չէ, թե այսօր ինչքան ունի թշնամին։ Ինչպես նաև այն, որ դրանց օգտագործումը, ըստ մեր թշնամիների, պետք է ունենա ոչ միայն ռազմական, այլև տեղեկատվական ազդեցություն։
3. Այնքան էլ կարևոր չէ, որ այդ հրթիռները չկարողանան էական ներդրում ունենալ հակառակորդի ռազմական գործողություններում։
4. Այնքան էլ կարևոր չէ, որ նման որոշումներով ԱՄՆ ներկայիս վարչակազմը միտումնավոր է ստեղծում կոնֆլիկտի այնպիսի սրացում, ինչով պետք է զբաղվի Թրամփի թիմը։
5. Կարևոր է մի բան՝ ինչ ասել է ՌԴ Պետության ղեկավարը սեպտեմբերի 12-ին։ Եվ արդյունքում՝ այսօր հաստատվել է միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքների նոր տարբերակը։ Դաշինքի հրթիռների՝ այս եղանակով օգտագործումն այժմ կարող է որակվել՝ որպես բլոկի երկրների հարձակում Ռուսաստանի վրա։ Այս դեպքում իրավունք է առաջանում զանգվածային ոչնչացման զենքերով հաշվեհարդար տեսնել Կիևի և ՆԱՏՕ-ի հիմնական կայանների դեմ՝ որտեղ էլ որ դրանք լինեն: Եվ սա արդեն Երրորդ համաշխարհային պատերազմն է։
Միգուցե ծեր Բայդենն իրոք որոշել է շնորհքով մահանալ՝ իր հետ տանելով մարդկության զգալի մասին»։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս