Պուտինը հաստատել է միջուկային նորացված դոկտրինը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքները։ Այս մասին ասվում է ՌԴ իրավական ակտերի պաշտոնական պորտալում։
Երկրի ղեկավարը միջուկային դոկտրինում փոփոխություններ է առաջարկել սեպտեմբերի 25-ին։
Դոկտրինի թարմացված տարբերակն ընդլայնում է պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիան, որոնց դեմ իրականացվում է միջուկային զսպում։ Բացի այդ, փոխվել են այն հիմքերը, որոնց հիման վրա Մոսկվան կհամարի՝ հարձակում է կատարվել։ Սա իր հերթին հիմք կտա Կրեմլին միջուկային պատասխան սկսելու համար։
Պուտինի՝ միջուկային դոկտրինը թարմացնելու նախաձեռնությունը պաշտպանել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության ղեկավար Անդրեյ Բելոուսովը ձեռնարկած միջոցառումները հիմնավորել է փոխված ռազմաքաղաքական իրավիճակով։
«Ծրագրային փաստաթղթերը պետք է հարմարեցվեն նոր իրողություններին»,- ասել է Բելոուսովը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս