Օգտատերերն iPhone 16-ի բարձրախոսներից այլոց հեռախոսազրույցներն են լսում
Զարմացած օգտատերը ստուգել է իր iPhone-ը և համոզվել, որ այդ պահին ոչ մի հավելված միացված չէ։ Անծանոթ տղամարդու խոսակցությունը որոշ ժամանակ շարունակվել է և ի վերջո պարզվել է, որ նա վթարի է ենթարկվել։ Դրանից երկու օր անց խնդիրը կրկնվել է, և օգտատերն իր iPhone-ի միջոցով լսել է, թե ինչպես է ինչ-որ մեկը հեռախոսով խոսելիս անպարկեշտ արտահայտություններ անում։
IPhone-ի մեկ այլ օգտատեր նույն կերպ է նկարագրել խնդիրը, սակայն նրա դեպքում լսած խոսակցություններն ավելի կենցաղային են եղել: Նրա սմարթֆոնը վերարտադրել է մի տղամարդու և իր աշխատանքային գործընկերների հեռախոսազրույցը: Օգտատերը ստուգել է սմարթֆոնը՝ պարզելու, թե արդյոք հետին ֆոնում աշխատող հավելվածներ կան, սակայն չի գտել այդպիսիք, ինչը նրան շփոթության մեջ է գցել։
Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է առաջացնում որոշ iPhone-ների նման վարքագիծը: Միանգամայն հնարավոր է, որ սա գաղտնիության հետ կապված սխալ է, և Apple-ը տեղյակ է դրա մասին: Արտադրողը պաշտոնական հայտարարություն կարող է անել, եթե ավելի շատ օգտվողներ հանդիպեն այս խնդրին:
Reddit-ի օգտատերերը մի քանի այլ հնարավոր տարբերակներ են առաջարկել, ներառյալ ածխածնի երկօքսիդից թունավորումը, որը կարող է հալյուցինացիաներ առաջացնել: Այնուամենայնիվ, խնդրի ավելի հավանական աղբյուրը, կարծես, iOS 18-ի հնարավոր սխալն է: Apple-ն այս տարի արդեն իսկ ունեցել է մի քանի ձախողված ծրագրային թարմացումներ իր սարքերի համար, և iOS 18-ը կարող է լրացնել այդ ցուցակը: Որոշ օգտատերերի կարծիքով՝ iPhone-ը պարզապես YouTube-ից կամ որևէ այլ հավելվածից հետին ֆոնին աուդիո է նվագարկում՝ առանց նույնիսկ ցույց տալու, որ այն աշխատում է:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս