Բայդենի վարչակազմը չեղարկել է Ռուսաստանի խորքերը հարվածներ հասցնելու Ուկրաինայի սահմանափակումները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ի տրամադրած զենքը Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու համար, ինչը զգալիորեն փոխել է ուկրաինա-ռուսական հակամարտությունում ԱՄՆ քաղաքականությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների։
Ուկրաինան ծրագրում է իր առաջին հեռահար հարվածներն իրականացնել առաջիկա օրերին, ասել են աղբյուրները՝ չհրապարակելով մանրամասներ՝ օպերատիվ անվտանգության նկատառումներից ելնելով: Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել։
Ըստ աղբյուրների, առաջին խորքային հարվածները, ամենայն հավանականությամբ, կհասցվեն ATACMS հրթիռներով, որոնք ունեն մինչև 306 կմ հեռահարություն։
Թեև որոշ ամերիկացի պաշտոնյաներ թերահավատություն են հայտնել, որ հեռահար հարվածների թույլատրումը կփոխի պատերազմի ընդհանուր հետագիծը, սակայն որոշումը կարող է օգնել Ուկրաինային այն պահին, երբ ռուսաստանյան ուժերը ձեռքբերումներ են ունենում և կարող է Կիևին ավելի լավ վիճակում դնել բանակցություններում, երբ և եթե սկսվեն հրադադարի բանակցությունները, գրում է գործակալությունը։
Անհասկանալի է, թե արդյոք Թրամփը կփոխի Բայդենի որոշումը, երբ ստանձնի պաշտոնը։ Թրամփն արդեն վաղուց քննադատում է Ուկրաինային ԱՄՆ-ի ֆինանսական և ռազմական օգնության մասշտաբները և խոստացել է արագ դադարեցնել պատերազմը։
Այնուամենայնիվ, Կոնգրեսի որոշ հանրապետականներ կոչ են արել Բայդենին մեղմացնել կանոնները, թե ինչպես Ուկրաինան կարող է օգտագործել ԱՄՆ-ի տրամադրած զենքը:
Միացյալ Նահանգների այս քայլը, որը ձեռնարկվել է հունվարի 20-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից ընդամենը երկու ամիս առաջ, հետևել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ամիսներ տևած խնդրանքին՝ թույլ տալ ուկրաինացի զինվորականներին օգտագործել ամերիկյան զենքը սահմանից հեռու գտնվող ռուսաստանյան ռազմական օբյեկտներին հարվածելու համար։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս