Երկար տարիներ Ուիլյամ Սմիթը տնօրինել է Detroit Riverfront Conservancy կազմակերության փողերը, որը Դեթրոյթ գետի ափի երկայնքով ընկած կիլոմետրերով տարածքը վերածում է հանգստյան գոտու հրապարակներով, տաղավարներով եւ այգիներով։
52-ամյա Սմիթը ձերբակալվել է հունիսին։ Քննիչները հայտնել են, որ ֆինանսական տնօրենը մշտապես ծախսել է Riverfront Conservancy-ից ստացած փողերը ուղեւորությունների, հյուրանոցների, լիմուզինների, տան համար ապրանքների, հագուստի եւ ոսկերչական զարդերի վրա։
Նա աշխատում էր անշարժ գույքի ոլորտում, գիշերային ակումբում եւ զբաղվում սիրողական բասկետբոլով։ Սմիթը մեղավոր է ճանաչվել բանկային խարդախության եւ փողերի լվացման մեջ։ Դեթրոյթի դաշնային դատարանում իր ելույթի ժամանակ նա խոստովանել է, որ կազմակերպության վնասները կազմել են առնվազն 44 մլն դոլար։
Նրան կարող է սպառնալ 15 տարվա բանտարկություն, երբ կանգի դատարանի առջեւ մարտին։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս