Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը, որի շրջանակում քննարկվել են բազմաթիվ հարցեր, գրում է kommersant.ru-ն:
Սի Ծինփինն ասել է, որ Չինաստանի դիրքորոշումն ու գործողությունները ուկրաինական հարցում ազնիվ են և արդար։ Բացի այդ, նա «Թայվանի հարցը» անվանել է կարմիր գիծ և նաև ասել, որ Պեկինը անգործուն չի մնա, եթե իրավիճակը Կորեական թերակղզում սրվի։
Ուկրաինայի հարցում «Չինաստանը հանդես է գալիս որպես միջնորդ խաղաղ բանակցությունները առաջ մղելու համար» ասել է Սին: Նրա խոսքով, Պեկինը «գործադրում է բոլոր ջանքերը խաղաղության հասնելու համար և ձգտում է դեէսկալացիայի»:
Բայդենն իր հերթին անդրադարձել է Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համագործակցությանը և «մտահոգություն հայտնել ռուսական պաշտպանական արդյունաբերությանը ՉԺՀ-ի շարունակական աջակցության կապակցությամբ»: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը նախանշել է չորս կարմիր գիծ, «որոնք վիճարկման ենթակա չեն», դրանք են՝ «Թայվանի հարցը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, համակարգը և զարգացման իրավունքը»։
«Թայվանի նեղուցում խաղաղությունն ու կայունությունը և «Թայվանի անկախության» համար անջատողական գործողությունները նույնքան անհամատեղելի են, որքան ջուրն ու կրակը», - ընդգծել է Սին:
ԱՄՆ նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ «մեկ Չինաստանի» քաղաքականությանը։ Նա նաև հիշեցրել է, որ «Միացյալ Նահանգները դեմ է ցանկացած խաղացողի կողմից ստատուս քվոյի ցանկացած միակողմանի փոփոխության», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ Պեկինը թույլ չի տա «Կորեական թերակղզում հակամարտությունների ու անկարգությունների առաջացում»։ Նա ասել է, որ Չինաստանը «ձեռքերը ծալած չի նստի, քանի դեռ նրա ռազմավարական անվտանգությունն ու հիմնական շահերը վտանգված են»։
Սի Ծինփինը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները «չպետք է մի բան ասի և այլ բան անի» և կոչ է արել չփորձել «վերափոխել միմյանց»։
Կողմերը քննարկել են նաև Հարավչինական ծովում տիրող իրավիճակը, արհեստական բանականության վերաբերյալ փոխգործակցությունը և այլ հարցեր։
Սին պատրաստակամություն է հայտնել աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ։
Նա նաև ասել է, որ «Չինաստանից կիբերհարձակումների» ապացույցներ չկան։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում