Դոնալդ Թրամփի շտաբը Քամալա Հարիսի հարցազրույցը աղետ է անվանել
ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական կուսակցությունից պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու Քամալա Հարիսի հարցազրույցը Fox News-ի հաղորդավար Բրետ Բայերի հետ աղետի է վերածվել, այս մասին հայտնել է Հանրապետական կուսակցության առաջնորդ Դոնալդ Թրամփի շտաբը։
«Քամալան բարկանում էր, պաշտպանվում և հերթական անգամ իր վրայից հանում էր բոլոր պատասխանատվությունները այն խնդիրների համար, որոնց բախվում են ամերիկացիները»,- հայտարարել Է Թրամփի նախընտրական արշավի մամուլի ծառայությունը X ցանցում (նախկին. Twitter)։
Այնտեղ նաև մեղադրել են փոխնախագահին, որ նա չի կարողացել որևէ հարցի ուղղակի պատասխան տալ, «յուրաքանչյուր պատասխան կատարյալ աղետ էր» Ինչպես նշել են Թրամփի շտաբի աշխատակիցները, նախագահի պաշտոնում Հարիսը չի կարողանա դիմակայել պատասխանատվության ճնշմանը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս